Ավիավթար Վենեսուելայում. կան զոհեր

Ավիավթար Վենեսուելայում. կան զոհեր

Վենեսուելայում թեթեւ Cessna 206 ինքնաթիռ է կործանվել Գրան-Սաբանայի շրջանում, որը գտնվում է Բոլիվար նահանգի հարավ-արեւելքում։ Այս մասին հայտնում է Venezuela.liveuamap.com-ը։

Ենթադրաբար ինքնաթիռում եղել է հինգ մարդ, ներառյալ օդաչուն։ Ուղեւորներից երեքը եղել են բարձրաստիճան զինվորականներ՝ վենեսուելական բանակի գնդապետներ, մեկը՝ սերժանտ, որոնք մեկնելիս են եղել իրենց ծառայության վայրը։ Բոլորն էլ զոհվել են։ Վթարի պատճառները ճշտվում են։