Կրակելով սպանել է 2 հոգու 

Կրակելով սպանել է 2 հոգու 

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է Գարեգին Աշոտի Ֆրանգուլյանի դատաքննությունը։

Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 17.05.2018թ ժամը 14-ի սահմաններում երկու անձանց` Տ. Կարապետյանին և Վարդան Կարապետյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտնգավոր եղանակով, ապօրինի կերպով ձեռք բերած, պահած և կրած ռազմամթերք հանդիսացող 5.45մմ տրամաչափի փամփուշտներով լիցքավորված հրազեն հանդիսացող ինքնաձիգից կրակահերթ է արձակել վերջինների ուղղությամբ և սպանել նրանց: