Ալրաղացի Լյովիկը դիմում էր ուղարկել դատարան՝ խնդրելով իրեն ազատ արձակել

Ալրաղացի Լյովիկը դիմում էր ուղարկել դատարան՝ խնդրելով իրեն ազատ արձակել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր մեկնարկել է ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի` Ալրաղացի Լյովիկի գործի դատաքննությունը։

Նիստին կալանքի տակ գտնվող ամբաստանյալը չէր ներկայացել, նա դիմում էր ուղարկել դատարան` նշելով, որ առանց իր ներկայության անցկացնեն նիստը։ Նաեւ ասել էր, որ խնդրում է դատարանին փոխել իր խափանման միջոց կալանավորումը։

Նիստին քննարկվեց խափանման միջոցի հարցը, նախաքննական կողմը նշել էր, որ ազատության մեջ գտնվելով Լ.Սարգսյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը։ 

Մեղադրողը եւս նշեց, որ ընտրված խափանման միջոցը պետք է թողնել անփոփոխ։

Պաշտպաններից Աշոտ  Սարգսյանը նշեց, որ 4 ցուցմունք է եղել իր պաշտպանյալի դեմ, որից ոմանք հրաժարվել են։

Նա նաեւ նշեց, որ նրան կալանքի տալ պահելու հիմքերը չկան։

Պաշտպանական կողմը նաեւ միջնորդեց գրավ կիրառել` չափը թողնելով դատարանի հայեցողությանը։

Լևոն Հրաչյայի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել և ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոտկեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մասքային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը: