Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

Բաթումում այսօր ավարտվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Առավոտյան մրցահերթում մրցահարթակը տրամադրվել էր տղամարդկանց 102 կգ քաշայիններին, որտեղ Հայաստանը երկու ներկայացուցիչ ուներ՝ Սամվել Գասպարյանը եւ Արսեն Մարտիրոսյանը:

Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում ոչ այնքան հաջող հանդես գալուց հետո երկու արծաթե մեդալ նվաճեց նախ հրում վարժությունում՝ 209 կգ, ապա նաեւ երկամարտում՝ 377 կգ: Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 368 (168+200) կիլոգրամով հանգրվանեց 6-րդ հորիզոնականում: