Հոգենյարդաբանական դիսպանսերին զուգարանի թուղթ մատակարարած ՍՊԸ-ն գրանցված է որպես «չենջ» 

Հոգենյարդաբանական դիսպանսերին զուգարանի թուղթ մատակարարած ՍՊԸ-ն գրանցված է որպես «չենջ» 

Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերն իր  կարիքների համար  լվացվող, մաքրող միջոցների և  տարբեր տնտեսական ապրանքների ձեռք բերման նպատակով անցկացված մրցույթից հետո զուգարանի թղթի մատակարարման պայմանագիր կնքելու որոշում է կայացրել  «Արձագանք» ՍՊԸ-ի հետ։

Ուշագրավ է, որ սույն ընկերությունը Վանաձորի Տիգրան Մեծի 81 ա հասցեի ներքո գրանցված է որպես փոխանակման կետ, որը, փաստորեն, նաև զուգարանի թուղթ է մատակարարում։
Ընկերության տնօրեն Վահագն Ավագյանը Hraparak.am-ին հայտնեց, որ իրենց ընկերությունը շինանյութի ու տնտեսական խանութ է, բայց նաև կա փոխանակման կետ։