Ճիշտ եմ համարում մի քանի բան գրել․ Հրանտ Տեր-Աբրահամյան

Ճիշտ եմ համարում մի քանի բան գրել․ Հրանտ Տեր-Աբրահամյան

Կներեք, որ չեմ հասցրել գրել այս օրերին: 

Քանի որ Մարտական եղբայրության անունը շատ շոշափվեց, ճիշտ եմ համարում մի քանի բան նախնական գրել Մարտականի մասին շատ կարճ: 

Նախ` փորձեմ ներկայացնել կազմակերպչական մասը` հընթացս հերքելով մի քանի պիտակավորում մեր մասին: 
ա. Ասում են, իբր, Մարտական եղբայրությունը քաղաքական բովնդակությունից զուրկ, «ֆիդայական» կառույց է: 
Ճիշտ չէ: 

Մարտական եղբայրությունը ոչ միայն ունի և ստեղծում է քաղաքական բովանդակություն, այլև մեր ամբողջ գործունեությունը հիմնված և բխում է բացառապես իրավիճակի քաղաքական վերլուծությունից և գնահատականից: 

Ընդ որում` ոչ թե միայն ընթացիկ, այլև հիմնարար մակարդակում: 
Դա արվեւոմ է ռեգուլյար և սիստեմատիկ կերպով: 

Ծանոթանալու համար այդ բովանդակությանը կարող եք նայել հատկապես մեր յութուբյան ալիքը: 
Այդտեղ կան Քաղաքական օրագիր, Մեր Պայքար, Ինչ կա Չկա և այլ շարքերը, որոնք թարմացվում են շաբաթը մեկ, կամ երկու շաբաթը մեկ: 

Բացի այդ նույն յութուբյան ալիքում կարող եք նայել Գաղափարական դասեր և Ռազմական պատմություն փլեյլիստերը: 
Հատկապես առաջինում տրված է վերաբերմունքը իրավիճակին և ելքերի ուրվագծերը: 

Նաև կան անցած տարվա հոկտեմբերին մեր դահլիճային հավաքի նյութերը, որտղե նույնպես գերակայում է քաղաքական վերլուծական խոսքը: 

2. Իբր, Մարտական եղբայրությունում միայն մեկ հոգի է ստեղծում քաղաքական բովանդակային խոսք: 
Սա էլ ճիշտ չէ: 
Համոզվելու համար կարող եք նայել մեր յութուբում և կայքում` մեր անդամներ` Աշոտ Տերտերյանի, Ժուրեմ Պողոսյանի նյութերը, նաև հարցազրույցներ` Հովսեփ Ղազարյանի, Մասիս Շիրոյանի և մյուսների հետ: 

Հատկապես Աշոտ Տերտերյանի` Փիլիսոփայական քայլ առաջ կոնցեպցիան ընդունել ենք որպես մեր քաղաքական հիմքերից մեկը: 

3. Իբր Մարտական եղբայրության անդամները բացառապես «հրացանակիներ են», բացի պատերազմից այլ բան չիմացող, փորձ չունեցող մարդիկ: 
Սա բացառիկ սուտ է: 

Այսօր մեր թիմում ունենք` նախկինում փոխմարզպետ, փոխնարար, Արցախի ԱԺ պատգամավոր, ԲԵՑ-ի պետի տեղակալ, գյուղապետ և այլ կառավարչական պաշտոններ զբաղեցրած մարդդիկ: 
Ունենք նաև քաղաքական կենսագրություն ունեցող շատ այլ անդամներ: 

Բացի այդ` ծրագրավորողներ, գիտնականներ, կրթության մասնագետներ, մանկավարժներ, սպորտսմեններ և այլն: 
Այո, Մարտական եղբայրության կորիզը պատերազմի մասնկիցներ են: Չգիտեմ, ինչու է դա ոմանց վախեցնում: Երևի այն պատճառով, որ իրենց պեսների կյանքը պաշտպանվել է այդ մարդկանց կողմից: 

Հենց այս մարդկանց մեջ էլ ունենք և քաղաքական կենսագրութուն ունեցողների, և նախկինում կառավարչական պաշտոններ զբաղեցրածների, և գիտկանների ու ծրագրավորղների: 
Այս ամենը կփորձենք հետագայում ավելի մանրամասն ներկայացնել: 
Շարունակելի:

Հրանտ Տեր-Աբրահամյան