Վրաստանը բացում է իր օդային սահմանները ՀՀ քաղաքացիների համար

Վրաստանը բացում է իր օդային սահմանները ՀՀ քաղաքացիների համար

Մարտի մեկից Վրաստանը բացում է իր սահմանները ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր ունեն կորոնավիրուսային թեստի բացասական պատասխան։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նույն կանոնները կիրառվելու են նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի եւ Բելառուսի քաղաքացիների համար։

Այս երկրների քաղաքացիները, եթե ունեն բացասական կորոնավիրուսային թեստի պատասխան, կկարողանան օդային ճանապարհով մուտք գործել Վրաստան։ Ցամաքային սահմաններում նախկինի պես կպահպանվի գործող ռեժիմը։