Գազաբալոնները, կարելի է ասել, ոչ ոք չի ստուգում․ Արմեն Փամբուխչյան

Գազաբալոնները, կարելի է ասել, ոչ ոք չի ստուգում․ Արմեն Փամբուխչյան

Շաբաթ օրը Զոդի կամրջի վրա վթարված ուղևորատար «Գազելը» աշխատում էր գազի բալոնով։ Դեռևս չկա փորձագիտական եզրակացություն, բայց տարբեր կողմերից հնչում են մեկնաբանություններ, որ հրդեհի պատճատ բալոնները չէին, դրանք անվնաս են։ Մինչդեռ, հաղորդում եղել է, որ բալոնների խողովակները դուրս եկած են եղել։

Եվրոպայում գազը, որպես «վառելիքի», տեսակ վաղուց արդեն անվտանգ չի համարվում, և անգամ այն ավտբուսները, որոնց գազաբալոնները մեքենայի տանիքին էին և, տակից էլ հատուկ պաշտպանիչ շերտով՝ ապահովագրված, որ պայթյունի դեպքում հարվածային ալիքը գնա վերև,  Եվրոպայում արգելված են։

 Հայաստանում հանրապետության մեքենաների 85 տոկոսը անցել է «վառելիքի» այդ տեսակին և պարզվում է՝ այստեղ առահասարակ բարձիթողի վիճակ է։

Կապի և տրանսպորտի նախկին փոխնախարար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ դեռևս իր՝ նախարարությունում եղած ժամանակ մշակված է եղել գազաբալոնային լիցքավորմանն առնչվող նախագիծ, որը մի քիչ էլ լրամշակելուց հետո կդրվի շրջանառության։

«Այդ մասով մի քիչ խոստացումներ լինելու են, գազաբալանների չափանիշները պետք է խստացվեն, և եթե դրանց չհամապատասխանեն, անգամ պետք է արգելվի դրանց   լիցքավորումը»,-ասաց Արմեն Փամբուխչյանը։

Հարցին, թե հիմա կարգն ինչպես է, նա ասաց․«Կարելի է ասել, որ հիմա ոչ ոք չի ստուգում։ Նույն՝ տեխասմոտրն էլ չի ստուգում ու մարդիկ գնում են անարգել լիցքավորում են»։

Այնուամենայնիվ, իմքայլական պատգամավորը տեսակետ հայտնեց, որ վթարների պատճառների մեծ մասը վարորդներն ու իրենց սխալներն են։

«Հայեցակարգ կարող ենք ունենալ, բայց վարորդները քանի դեռ իրենց գիտակցականում բան չեն փոխում, կարծում եմ էդ հարցի լուծումը շատ դժվար է լինելու»,-ասաց Արմեն Փամբուխչյանը։