Սպանել են Աֆղանստանի վարչապետի խորհրդականին

Սպանել են Աֆղանստանի վարչապետի խորհրդականին

Սպանվել է Աֆղանստանի վարչապետ Նուր Մուհամմադ Արաբի խորհրդականը։ Անհայտ անձինք հարձակվել են խորհրդականի վրա եւ սպանել նրան Աֆղանստանի հյուսիսում գտնվող Քունդուզ նահանգում։ Այս մասին հայտնում է Ariana հեռուստատեսությունը։

Համաձայն հաղորդման, հարձակման հետեւանքով վիրավորվել է նաեւ Նուր Մուհամմադ Արաբի խորհրդականի թիկնապահներից մեկը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։