-60 աստիճան ցրտի պայմաններում վազել է 50 կմ

-60 աստիճան ցրտի պայմաններում վազել է 50 կմ

Մոլդովացի էքստրեմալ մարզիկ Դմիտրի Վոլոշինը 50 կմ վազել է Յակուտիայում՝ -60 աստիճան ցրտի պայմաններում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Մարզիկը ընտրել է Օյմյակոնի շրջանը իր վազքի համար, որտեղ 80 տարի առաջ գրանցվել էր -71,2 աստիճան ցուրտ։ Նա այսպիսով դարձել է առաջին մարզիկը, ով ինքնուրույն, առանց բժիշկների եւ փրկարարների օգնության, հաղթահարել է նման երկարության ճանապարհ -60 աստիճան ցրտի պայմաններում։ Վոլոշինը նկատել է վազքն ավարտելուց հետո, որ յակուտական ցտրերը որեւէ կոստյում ի զորու չէ հաղթահարել։