ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայում, կան զոհեր

ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայում, կան զոհեր

Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդել էր, որ տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել Դեյր էս-Զորի Բաղուզ գյուղի մոտ ԱՄՆ կողմից գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի օդուժի հասցրած ավիահարվածների հետեւանքով։ Զոհերի մեջ կան նաեւ երեխաներ։ Syria TV-ն մանրամասնում է, որ պաշտոնական Դամասկոսը կոչ է արել ՄԱԿ-ին համապատասխան քայլեր ձեռնարկել սպիտակ ֆոսֆորի կիրառության մեջ մեղավորներին գտնելու եւ պատժելու ուղղությամբ։ Պենտագոնը հակադարձել է, որ իրենք չեն մանրամասնում, թե ինչ զինամթերք են օգտագործում Սիրիայում, սակայն դրանք համապատասխանում են միջազգային նորմերին։