Աշխարհահռչակ բռնցքամարտիկին զայրացրել է նախշազարդ ձուն

Աշխարհահռչակ բռնցքամարտիկին զայրացրել է նախշազարդ ձուն
Աշխարհահռչակ բռնցքամարտիկին զայրացրել է նախշազարդ ձուն

Ծանրքաշային նախկին բռնքամարտիկ Մայք Թայոսնին պարզապես «գժվեցրել» են նրա ֆիրմային նախշազարդումով ձվերի լուսանկարներ ուղարկելով, ինչից մարզիկը զայրացել է։ Իսկ ֆիրմային նախշազարգումը Թայսոնի հայտնի տատուն է։

Թվիթերյան իր էջում նա խնդրել է իր բաժանորդներին դադարեցնել այդ աղբը իրեն ուղարկել։ Հիշեցնենք, որ Թայսոնի դեմքին կա տատու, որի պատկերով էլ նախշազարդել են նրա երկրպագուները ձվերը եւ ուղարկել նրան։

Ուշագրավ է այն, որ այս խնդրանքից հետո Թայսոնին ավելի շատ են սկսել նախշազարդ ձվերի նկարներ ուղարկել։ Շատ օգտատերեր դա անում են, հայտարարելով, թե կարծում են, որ իրենց ուղարկած նկարը Թայսոնը չի տեսել եւ ուզում են, որ անպայման տեսնի։