«Նոր անուններ». 9-րդ միջազգային փառատոն

«Նոր անուններ». 9-րդ միջազգային փառատոն

Հունիսի 1-4-ը Երեւանում անցկացվեց «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 9-րդ միջազգային փառատոնը, որը նախաձեռնել եւ կազմակերպում է Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը:

Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին այս անգամ մասնակցեցին մոտ 5 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային եւ հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ` Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լիտվայից, Իսպանիայից, Վրաստանից: Փառատոնի շրջանակներում բոլոր մասնակիցները պարգեւատրվեցին դիպլոմներով եւ հուշանվերներով։