Մանվել Գրիգորյանը Ակնալճի իր տանն է. ցուցարարները հանդիպել են Օսիպյանին

Մանվել Գրիգորյանը Ակնալճի իր տանն է. ցուցարարները հանդիպել են Օսիպյանին

Մանվել Գրիգորյանի գրավով ազատ արձակման դեմ ակցիա իրականացնողները այս պահին զրուցում են ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։

Ակցիայի մասնակիցներից մեկը մեզ փոխանցեց, որ Օսիպյանը ասել է, որ Մանվել Գրիգորյանն այժմ գտնվում է Ակնալիճ համայնքի իր տանը, որը հսկում են ոստիկանները։

Ներկաներից մեկի հարցին, թե արդյո՞ք մինչեւ Նոր տարի կրկին կկալանավորվի Գրիգորյանը, ոստիկանապետն ասել է, որ չի կարող ոչինչ ասել, ապա հավելել է, որ խոսել է գլխավոր դատախազի հետ. դատախազությունը դատարանի որոշումը բողոքարկելու է։

Հիշեցնենք, որ երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը՝ 25 միլիոն դրամ գրավով նրան ազատ արձակելով։