Կոչ է արել հետաքննել անցկացված Պետդումայի ընտրությունները

Կոչ է արել հետաքննել անցկացված Պետդումայի ընտրությունները

Ուկրաինայի նախկին նախագահ, «Եվրոպական համերաշխություն» կուսակցության առաջնորդ Պետրո Պորոշենկոն պահանջել է հետաքննություն անցկացնել Ռուսաստանում տեղի ունեցած Պետդումայի ընտրությունները, որոնք Ուկրաինայի տարածքում անցկացվել են չորս ընտրական տեղամասում։

«Անակնկալ կերպով նախագահի գրասենյակը, իշխանություններն ու «Ժողովրդի ծառա»-ի առանձին ներկայացուցիչներ թույլ են տալիս անցկացնել ընտրություններ հյուպատոսական եւ դիվանագիտական հաստատություններում։ Ինչպես եք դուք ցանկանում դիմել միջազգային հանրությանը, որ չճանաչեն ընտրությունների արդյունքները, եթե ձեր որոշմամբ թույլատրել եք, որ դրանք անցկացվեն»,- հայտարարել է Պորոշենկոն Գերագույն Ռադայի խորհրդի նիստի ժամանակ, ինչպես փոխանցում է Life-ը։