Չե՞ք ամաչելու աչքերիս մեջ նայել․ քաղաքապետի հերթական սուտը. Թեհմինա Վարդանյան

Չե՞ք ամաչելու աչքերիս մեջ նայել․ քաղաքապետի հերթական սուտը. Թեհմինա Վարդանյան

Երեւանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանին եւս զայրացրել է այն հանգամանքը, որ իրենց չեն ծանուցել նիստին։

«Մեր իզոլացումը կամ քաղաքապետի հերթական սուտը։ Պրն. քաղաքապե՞տ, լավ չեմ լսել երևի, համագործակցությու՞ն, մենք մի մարմի՞ն ենք, չէէէէ չէէէէէ, երևի ես ճիշտ չեմ հասկացել...
Ոչ, չեմ ասում՝ մեզանից խուճապահար եք, ընդամենը մեզ իզոլացրել եք, ինչը արդեն ակնհայտ է ու ծիծաղելի։ 

Որևէ մեկը այլեւս չհամարձակվի խոսել համագործակցությունից։ Դուք չգիտեք՝ ի՞նչ ասել է համագործակցություն։

Ստորև ներկայացրած հրապարակումից պարզ է դառնում, որ Երևանի ավագանու մարմինը ունի ընդամենը երկու խմբակցություն՝ «Իմ քայլը» և «ԲՀԿ»։ 

Այս կարևորագույն քննարկմանը որևէ մեկի մտքով չի անցել, որ կա նաև «Լույս» խմբակցություն, կարելի է իրենց էլ հրավիրել՝ քաջատեղյակ լինելով, որ մասնավորապես ես հետաքրքրված եմ առողջապահության ոլորտով, էլ չեմ ասում, որ «Ելք» խմբակցության գործունեության ընթացքում առողջապահությունը եղել է առաջնային անհանգստացնող ոլորտներից մեկը։ 

Պրն. Բաբինյան, լա՞վ եք։ Չե՞ք ամաչելու աչքերիս մեջ նայել։ Ի դեպ, ասեմ՝ ձեռնոցն ընդունում եմ...

Քաղաքապետարանում քննարկման  է ներկայացվել  «Թոքի քաղցկեղի սկրինինգային ծրագիր՝ Երևան քաղաքում» անվանումով ծրագիրը»,- նշել է Վարդանյանը։