էդուարդ Բաբայանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման

էդուարդ Բաբայանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման

ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման եւ համաներմամբ ազատ արձակվել։  Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց Բաբայանի պաշտպան Արմեն Մելքոնյանը՝ նշելով, որ Բաբայանը շարունակում է իրեն մեղավոր ճանաչել։

Հարցին, թե որոշումը բողոքարկելո՞ւ են, պաշտպանը նշեց. «Որոշումը ստանանք, կտեսնենք»։

Նա նաեւ նշեց, որ իր պաշտպանյալը լուրջ է ընդունել վճիռը։

Հիշեցնենք, որ էդուարդ Բաբայանը մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար: Դեպքը տեղի էր ունեցել 2018 թ. հուլիսի 2-ին: Բաբայանը կալանավորվեց, ապա օգոստոսի 21-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։