2 տարեկան երեխան մի քանի օր մենակ է մնացել հոր դիակի հետ

2 տարեկան երեխան մի քանի օր մենակ է մնացել հոր դիակի հետ

Ռուսաստանում, Կրասնոյարսկի երկրամասի Նազարովո քաղաքում իրավապահներն ու փրկարարները բնակարանից դուրս են բերել երկու տարեկան երեխային, ով մի քանի օր միայնակ անցկացրել է հոր դիակի կողքին։ Այս մասին հայտնում է երկրամասի ներքին գործերի մամուլի ծառայությունը։ Ահազանգը ստացվել է հարեւաններից, որոնք բողոքել են, որ իրենց հարեւան բնակարանից անընդհատ երեխայի լացի ձայն է լսվում։ Նախ ժամանել է անչափահասների հարցերով տեսուչը, սակայն ոչ մեկը չի բացել դուռը նրա առաջ, ինչից հետո արդեն կանչել են ոստիկաններին ու ԱԻՆ աշխատակիցներին։ Երեխայի առողջական վիճակը բավարար է։ Ներկայումս իրավապահները փորձում են գտնել երեխայի մորը։ Իրականացվում են ուսումնասիրություններ արտակարգ դեպքի հետ կապված։