«Հրապարակ»․ Դատարանը եւ դատական պրոցեսները խիստ անկանխատեսելի են․ Արսեն Մկրտչյան

«Հրապարակ»․ Դատարանը եւ դատական պրոցեսները խիստ անկանխատեսելի են․ Արսեն Մկրտչյան

Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանին հարցրինք՝ ե՞րբ է վերաքննիչը քննելու Ձեր պաշտպանյալի գործը։ Չենք հրապարակում օրը` անվտանգության հանգամանքներից ելնելով` «մոտակա օրերին»: Ի՞նչ սպասելիքներ ունեք։ «Դատարանը եւ դատական պրոցեսները խիստ անկանխատեսելի են»: Իսկ ի՞նչ ընթացքի մեջ է Ձեր նկատմամբ խուլիգանության «գործի» ճակատագիրը (հիշեցնենք՝ թքել էին նրա մեքենայի վրա)։

«Նյութեր են նախապատրաստվում` կոնկրետ խուլիգանական արարք էր, որի համար նախատեսված է մինչեւ 5 տարի ազատազրկում։ Ի դեպ, մինչ այս պահն էլ շարունակվում են իմ նկատմամբ սպառնալիքները»: Նիկոլ Փաշինյանի վերջին «լայվից» հետո բան չի՞ փոխվել։ «Շա՜տ քիչ. Էնպես չէ, որ մարդիկ հասկացել են` Նիկոլն ինչ էր ասում»: