Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հայտարարություն է տարածվել

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հայտարարություն է տարածվել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հունվարի 16-ին Փարիզում տեղի ունեցած ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետ կապված ամփոփիչ հայտարարություն են տարածել։ Հայտարարության մեջ նշվում է, որ նախարարները քննարկել են հարցերի լայն շրջանակ, կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ եւ պայմանավորվել, որ հարկ է ձեռնարկել կոնկրետ միջոցառումներ բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու համար։ Համանախագահները հայտարարել են, որ եռանախագահությունն ու արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները դիտարկում են ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում՝ նպատակ ունենալով խթանել բանակցային գործընթացը։ Համանախագահները նկատել են փոխշահավետ հնարավոր նախաձեռնությունների նշանակությունը ռեգիոնի տնտեսական պոտենցիալի իրացման ուղղությամբ։ Առաջիկայում համանախագահները հանդիպելու են ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների հետ։