Ինչպե՞ս է, որ մի դեպքում անմիջապես ձերբակալում են, մյուս դեպքում այդ գործընթացը բավական ժամանակ է, ինչ գնում է

Ինչպե՞ս է, որ մի դեպքում անմիջապես ձերբակալում են, մյուս դեպքում այդ գործընթացը բավական ժամանակ է, ինչ գնում է
Անահիտ Բախշյան

Ձերբակալվել է Գյուրու համար 27 դպրոցի տնօրենը։

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։

Բանն այն է, որ քրգործի առաջին մասով տնօրենի պաշտոնավարման ընթացքում, ւստ քննչական կոմիտեի, դպրոցում գրանցված են եղել  ուսուցիչներ, որոնք դասեր չեն անցկացրել, բայց գումար են ստացել, իսկ երկրորդ մասը, որը վերաբերում է կաշառք ստանալուն՝ 960.920 դրամ, հարուցվել է քաղաքացու՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա, իսկ ենթադրյալ կաշառքը ստանալու տարեթիվ է նշվում 2018 թվականի փետրվարի 19-21-ը։ Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը չցանկացավ կարծիք հայտնել, թե ինչպես է ստացվում, որ ուսուցիչները դասապրոցեսը չեն պարապել, բայց գումար են ստացել, քանի որ, իր խոսքով, ծանոթ չէ քրգործի այդ մասին, սակայն մեկ այլ օրինակ բերեց՝ հարց ուղղելով ԿԳ նախարարությանը․

«Գյումրու թիվ 37 դպրոցում մի քրեական գործ կա՝ տնօրենի նկատմամաբ հարուցած, և երկար ժամանակ է՝ քննարկվում է այդ խնդիրը ու ձեր միջոցով հարց եմ բարձրացնում նախարարության առջև։ Ինչո՞ւ են հապաղում, ինչու այդ տնօրենի պաշտոնավարումը չեն կասեցնում ժամանակավորապես մինչև այդ քննությունը ավարտվի։ Այնտեղ էլ կան շատ լուրջ խախտումներ»։

Հարցրինք, թե ինչպես է վերաբերվում, երբ տնօրենին անմիջապես ձերբակալում են այն դեպքում, երբ խոսքը 1 տարի առաջ ստացած ենթադրյալ կաշառքի մասին է, ընդ որում գործը հարուցվել է մեկ անձի հանցագործության մասին հաղորդման հիման վրա, ու դեռ դա պետք է ապացուցել․

«Այ իմ հաջորդ ասելիքը հենց դրա մասին է, թե ինչպե՞ս է, որ մի դեպքում անմիջապես ձերբակալում են, մյուս դեպքում այդ գործընթացը բավական ժամանակ է, ինչ գնում է, բայց որևէ քայլ չի արվում դատախազության կողմից։ Ինչո՞ւ։ Գիտեք՝ քանի դպրոցի տնօրենի նկատմամբ քրեական գործ կա հարուցված, մի դեպքում հրատապ ձերբակալում են, մեկ այլ դեպքում, չգիտես՝ ինչու, գործը դանդաղում է»։