Նախկին քաղբանտարկյալը ընդդեմ Էջմիածնի ՔՊ-ական վերնախավի. «Որ Մանվելին տեսել եմ, զզվացել եմ»

Նախկին քաղբանտարկյալը ընդդեմ Էջմիածնի ՔՊ-ական վերնախավի. «Որ Մանվելին տեսել եմ, զզվացել եմ»

Մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանը գտնվում է Ֆրանսիայում` Ստրասբուրգ քաղաքում, սակայն ուշի ուշով հետևում է, թե ինչպես են անցնում ԱԺ ընտրությունները իր հարազատ Արմավիրի մարզում: Նա վստահեցնում է, որ «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու, Էջմիածնի փոխքաղաքապետ Արգիշտի Մեխակյանը իր ծննդավայր Արագածում և մի շարք համայնքներում համակիրների հետ զբաղվում է ընտրակեղծիքներով, «մասսայաբար ուղորդում է ընտրողներին»:

«Պահանջում եմ Արմավիրի մարզի «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Արգիշտի Մեխակյանի ինքնաբացարկը...Հնարավոր է, առաջիկա օրերին որպես բողոք վերոհիշյալի ես հայտարարեմ անժամկետ նստացույց», - գրեց նա այսօր իր ՖԲ էջին: «Հրապարակի» հետ հեռախոսազրույցում նա հայտնեց. «Արգիշտի Մեխակյանը Արագածի 20 տարվա գյուղապետ Աշոտ Կամավոսյանի հարազատն է: Նախկին ընտրությունների ժամանակ, սկսած 2003 թվականից, նրանք միշտ պաշտպանել են ՀՀԿ-ին: Կամավոսյանը Մանվել Գրիգորյանի թիմից է: Հիմա էլ նույն ձևով աշխատում է «Իմ քայլի» օգտին, ուղորդելով քաղաքացիենդրին»: Մեզ հետ զրույցում Արագածի գյուղապետ Աշոտ Կամավոսյանը նշեց, որ դա այդպես չէ: «Ես 20 տարվա գյուղապետ եմ, կուսակցական չեմ,, բայց ինձ վրա ոչ մի ՉՊ չի եղել: Ես Մանվելին տենալուց զզվացել եմ, դա բոլորը գիտեն, իսկ Մանուկյանը հիվանդ է: Գրում է, բայց վաղվանից էլ չի գրի»: Գյուղապետը չհրաժարվեց իր փոխքաղաքապետ ազգականից.

«Էջմիածնի փոխքաղաքապետ Արգիշտի Մեխակյանը իմ աներձագի տղան է: Վստահեցնում եմ, որ նա Մանվելին չի էլ ճանաչել: Գևորգ Մանուկյանը գրում է նաև, որ Արգիշտին մանկապարտեզ է վառել: Իսկ նրա հարազատները, մորքուրները Արգիշտիին գովալով ման են գալիս»: Գյուղապետն ասաց, որ ինքը այսօր ամբողջ օրը գյուղապետարանի շենքից դուրս չի եկել, որ հանկարծ չասեն, թե մեկին ուղորդում է ընտրության: «Ես դաժե վախում եմ շենքից դուրս գամ, նա կնայի «կամերայով», ու մի բան կգրի: Յոթն անց կեսին գնալու եմ ընտրեմ, հինգ րոպեյում, հետ գամ»: Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով քաղհակածյալ Մանուկյանը Ստրասբուրգից քննադատական գրառումներ էր արել նաև Էջմիածնի քաղաքապետի ԺՊ. «ՔՊ» թեկնածու Դիանա Գասպարյանի հասցեին, ինչին ի պատասխան, Գասպարյանի հայրը սպառնացել էր Մանուկյանի «ոտքերը ջարդել», իսկ Դիանան ներողություն էր խնդրել նրանից հոր արարքի համար: Սյուզան Սիմոնյան