Մանվել Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Մանվել Գրիգորյանի գործով նիստը հետաձգվեց. դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօր երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունն են ներկայացրել նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Արսեն Մկրտչյանը։ Սակայն նա չցանկացավ նշել, թե ինքնաբացարկի միջնորդությունն ի՞նչ հիմքով են ներկայացրել։

Նշենք, որ նախորդ դատական նիստին Արսեն Նիկողոսյանի դեմ կրկին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, որը մերժվել էր։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստը հետաձգվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Նա նաեւ նշեց, որ դատարանը քննում է եւ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատախազության, եւ  Գրիգորյանի կալանքի ժամկետն որոշ ժամանակ առաջ երկարացնելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքները:

Մկրտչյանը նաեւ չցանկացավ նշել հաջորդ նիստի օրը։