Մանվել Գրիգորյանի հարազատներին պատկանող 2 ընկերության գործունեություն կասեցվել է

Մանվել Գրիգորյանի հարազատներին պատկանող 2 ընկերության գործունեություն կասեցվել է

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական  նիստն այսօր հետաձգվեց, քանի որ Մանվել Գրիգորյանին բժշկական կենտրոնից չէին տեղափոխել դատական նիստերի դահլիճ։

Այսօրվա նիստին պաշտպան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի գույքը կալանքի տակ դնելու հետևանքով նրա հարազատներին և մերձավորներին պատկանող երկու ընկերության գործունեությունը կասեցվել է։ 

Ըստ պաշտպանի՝ արգելանքի արդյունքում պարալիզացվել է ընկերության աշխատանքը, կասեցվել է նրա գործունեությունը, արդյունքում չեն կարողանում վճարել առաջացած հարկային պարտավորությունները, չեն վճարվում աշխատակիցների աշխատավարձերը, չեն վճարվում սպասարկման կումունալ վարձերը և առհասարակ ընկերությունը վնասներ է կրում։