Արթուր Դավթյանը` արծաթե մեդալակիր

Արթուր Դավթյանը` արծաթե մեդալակիր

Մյունխենում ընթացող մոտեցող Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճել է փոխչեմպիոնի տիտղոսը՝ հենացատկ վարժությունից, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

Դավթյանը երկու ցատկերի արդյունքում 14,983 միավոր է վաստակել և դարձել արծաթե մեդալակիր։

Նույնքան միավոր էր վաստակել նաև չեմպիոնի տիտղոսը նվաճած բրիտանացի Ջեյք Ջարմանը (14.983): Վերջինս Արթուր Դավթյանի նկատմամբ առավելություն ունեցավ երկրորդ ցատկի բարդությամբ: