Երկու կին տիեզերագնացներ դուրս կգան բաց տիեզերք

Երկու կին տիեզերագնացներ դուրս կգան բաց տիեզերք

Առաջին անգամ պատմության մեջ բաց տիեզերք դուրս կգան երկու կին տիեզերագնացներ։ Նրանք թռիչքը նախատեսված է մարտի վերջին։ Նրանք Միջազգային տիեզերակայանում միասին աշխատելու են ռուս գործընկերների հետ։ Երկու կին տիեզերագնացներն են Քրիստինա Քոխը եւ Էնն Մաքլեյնը։ Այս մասին հայտնում է «Российская газета»-ն։ Թռիչքի տեւողությունը լինելու է 200 օր։ Այն լինելու է ռուս-ամերիկյան համատեղ տիեզերական նախագիծ եւ իրականացվելու է «Союза МС-12» տիեզերանավի միջոցով։ Թռիչքը ապահովելու է Միջազգային տիեզերակայանին նոր բեռներով։ Իրականացվելու են նաեւ մի շարք գիտական հետազոտություններ, մինչ հետ վերադարձը։