Տասնյակ մեքենաներ հայտնվել են խցանման մեջ. Արմավիրում ցուցարարները ճանապարհը չեն բացում (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կրկին մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անում՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշման։

Նրանք պահանջում են, որպեսզի Գրիգորյանի նկատմամբ կրկին խափանման միջոց ընտրվի կալանավորումը։ Այս պահին  ցուցարարները փակել են Երեւան֊Էջմիածին ճանապարհը։ Նրանք մեքենաներին փակցրել են «Մանվել, տուշոնկա» գրությամբ թռուցիկներ։

Տասնյակ մեքենաներ հայտնվել են խցանման մեջ, չեն կարողանում անգամ Արմավիր քաղաք հասնել։

Ինչպես մեր թղթակիցն է նշում՝ տեղում բազմաթիվ ոստիկաններ կան, սակայն ցուցարարները որոշել են ճանապարհ փակ պահել այնքան, մինչեւ իրենց պահանջը բավարարվի։

Նշենք, որ երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ 25 միլիոն դրամ գրավի դիմաց նրան ազատ արձակելով։