Կենտրոնում փողոց կա, որում չենք եղել, գնում ենք այդ ուղղությամբ

Կենտրոնում փողոց կա, որում չենք եղել, գնում ենք այդ ուղղությամբ

Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը, Իշխան Սաղաթելյանն ամփոփեց օրվա կատարած գործողությունները, նշելով, որ այսօր ավտոերթով ուղևորվել են Վանաձոր, հանդիպել տեղի բնակիչների հետ, մայրաքաղաք Երևանում էլ միայն կանանցից բաղկացած քայլերթ է իրականացվել, որին մասնակից են եղել 44-օրյա պատերազմի զոհված տղաների մայրերը, կանայք, քույրերն ու հարազատները։

Այժմ  «Դիմադրություն» շարժումն իրականացնում է քայլերթ Սայաթ-Նովա փողոցով, Սաղաթելյանն ասաց՝  քաղաքացիներից մեկն ասել է, որ Կենտրոնում փողոց է եղել, որտեղ չեն եղել, այժմ երթն ընթանում է այդ ուղղությամբ։

Երթի առջևից քայլում է Լևոն Քոչարյանը։