Մանրամասները կարող են պետական գաղտնիք լինել, որոնք մեր պետությանն ու պետականությանը կվնասեն

Մանրամասները կարող են պետական գաղտնիք լինել, որոնք մեր պետությանն ու պետականությանը կվնասեն

Մենք տեղի ունեցողը համարել ենք միակողմանի զիջումներ և պաշտոնապես հայտարարել ենք, որ այդ բանակցություններին, գործընթացին այլևս չենք մասնակցելու։Ներողություն եմ խնդրում, մանրամասների մասին չեմ ուզում բարձրաձայնել, կարող են լինել պետական գաղտնիքներ, որոնք մեր պետությանն ու պետականությանը կվնասեն: Այս մասին այսօր Նոյեմբերյանում հայտարարել է Նոյեմբերյանի փոխքաղաքապետ Մհեր Աղամյանը։

«Այո, երեկ հանդիպում է տեղի ունեցել կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և այն առաջարկները,  գործողությունները, որոնք ներկայացվել են, մենք համարել ենք, որ դրանք սպառնում են կոնկրետ առաջին հերթին Նոյեմբերյան համայնքի անվտանգությանը, լրացուցիչ խնդիրներ են ստեղծելու, ընդհանուր առմամբ՝ Հայաստանի Հանրապետությանը»,- ասել է նա: