«Ինտերպոլը» նոր նախագահ ունի

«Ինտերպոլը» նոր նախագահ ունի

Արաբական Միացյալ Էմիրությունների Արտաքին գործերի նախարարության գլխավոր տեսուչ Ահմեդ Նազեր ալ-Ռայիսին ընտրվել է «Ինտերպոլի» նախագահ։ Այս մասին տեղեկանում ենք «Ինտերպոլի» թվիթերյան պաշտոնական էջից։ Ալ-Ռայիսիի պաշտոնավարման ժամկետը չորս տարի է։

Այսպիսով, նա փոխարինել է կառույցի հարավկորեացի նախագահ Կիմ Չոն Յանին։ Մինչ այս, նա եղել է «Ինտերպոլի» գործադիր կոմիտեի անդամ։