Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով նոր վարակման ավելի քան  7,8 հազար դեպք է հայտնաբերվել 

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով նոր վարակման ավելի քան  7,8 հազար դեպք է հայտնաբերվել 

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 7843 նոր դեպք է հայտնաբերվել վերջին մեկ օրում։ Վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 553 հազարը։ Մահացածների թիվը վերջին քսանչորս ժամվա ընթացքում կազմել է 194 մարդ։ Համավարակի ողջ ընթացքում մահացածների ընդհանուր թիվը կազմել է 7478 մարդ։  Առողջացածների թիվը մեկ օրվա ընթացքում կազմել է 10 036 մարդ։ Համավարակի ամբողջ ընթացքում առողջացածների ընդհանուր թիվը կազմել է 304 342 մարդ։
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հունիսի 17-ին հատել է 8,3 միլիոնի սահմանը։ Մահացածների թիվը մոտենում է 450 հազարին, իսկ առողջացածների թիվը գերազանցել է 4,3 միլիոնը։