Թեհրանում կայացել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը․ ի՞նչ է հայտնի

Թեհրանում կայացել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը․ ի՞նչ է հայտնի

Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպոմը։ Այս մասին արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահեանը։

«Թեհրանում կայացած «3+3» հանդիպման շրջանակներում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և բարեկամության ճանապարհի քայլերից մեկն է։ 

Հանդիպման ընթացքում ննախարարները զրուցելու հնարավորություն են ունեցել։ 

Այս հանդիպումը կօգնի կայունության և անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասում»,- նշել է իրանցի դիվանագետը։