Google-ը հերթական սկանդալի կիզակետում է հայտնվել

Google-ը հերթական սկանդալի կիզակետում է հայտնվել

Google ընկերությունը առանց համապատասխան նախազգուշացման փորձարկում է իրականացրել Chrome բրաուզերի հետ կապված։ Սակայն ինչ-որ բան այնպես չի ընթացել ու տեխնոլոգիական հսկան հայտնվել է աղմկոտ սկանդալի կենտրոնում։ Խնդիրները սկսվել են նոյեմբերի 13-ից, դեռեւս, կորպորատիվ օգտատերերի մոտ, որոնք հասանելիություն ստանում են վիրտուալ համակարգերի միջոցով։

Հազարավոր կորպորատիվ ցանցեր էքսպերիմենտալ թարմացման արդյունքում խափանվել են։ Ընկերությունը հաստատել է, որ իրականացրել է փորձարկում եւ տարածել է հայտարարություն՝ ներողություն խնդրելով պատճառած անհանգստության համար։