Արցախցի մարզիկը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում

Արցախցի մարզիկը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում

Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիան հայտնում է.

«Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում հաղթանակով է մեկնարկել նաև 57 կգ քաշային արցախցի Մանվել Պետրոսյանը։ Մեր մարզիկը առավելության է հասել վենեսուելացի Գոնսալես Կուբելիոյի նկատմամբ։
Այսօր Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ»։