Եգիպտոսը հայտնել է Գազայում մոտալուտ զինադադարի մասին

Գազայի հատվածում հակամարտող կողմերը շուտով համաձայնության կգան հրադադարի և զինադադարի ռեժիմ մտցնելու շուրջ, հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին։
«Առաջիկա մի քանի օրվա ընթացքում մենք համաձայնության կգանք զինադադարի հաստատման շուրջ»,- ընդգծել է ալ-Սիսին։
Նրա խոսքերը մեջբերում է EFE գործակալությունը։
Ինչպես նշում է EFE-ն, Դոհայում բանակցություններ են ընթանում Իսրայելի և ՀԱՄԱՍ խմբավորման ներկայացուցիչների միջև՝ Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ։
Կարծիքներ