Գազը թանկացրե՞լ են, թե թալանում են

Գազը թանկացրե՞լ են, թե թալանում են

Վարորդները լավ տեղյակ են և սովորաբար կանգնում են Գյումրի տանող ճանապարհին՝ Ագարակ-Ոսկեվազ խաչմերուկում երկու լցակայաններից գազ լիցքավորելու համար։ «Հրապարակ» զանգահարած տղամարդը ցայրացած պատմեց, որ վերջին անգամ գազալցակայաններից ձախի վրայինը, որտեղ մշտապես, ավելի ճիշտ՝ 7 տարի  գազ է լցնում , իրենց տհաճ  անակնկալ է սպասել։

Այսինքն՝ սովորականի նման դատարկ հասել է, ասել՝ պոլնի բաք ու սովորականի նման 6200 դրամ անդորրագիր ստանալու փոխարեն ստացել է 7193 հաշիվ։ Տղամարդը, որն այդ պահին չէր հարցրել, թե պատճառն ինչ է, չի հարցրել, սակայն ողջ ճանապարհին այն իրեն տանջել է։ Նա ուզում էր հասկանալ՝ վառելիքի գի՞ն է թանկացել, թե օրը ցերեկով իրեն թալանել են։