Բրազիլացի մենամարտիկ Մարլոն Մորայեսը վարակվել է կորոնավիրուսով

Բրազիլացի մենամարտիկ Մարլոն Մորայեսը վարակվել է կորոնավիրուսով

Խառը տիպի մենամարտերի մարզիկ, բրազիլացի մենամարտիկ Մարլոն Մորայեսը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է ESPN-ն։ «Ցավոք ես եւ կինս վարակվել ենք կորոնավիրուսով։ Ունենք թուլություն, ախտանշանները բավական արտահայտված են։ Փառք Աստծո, ստիպված չեղա պառկել հիվանդանոց, սակայն կինս հարկադրված էր հիվանդանոցային ստացիոնար բուժման դիմել։ Մենք մեկ օր անցկացրեցինք հիվանդանոցում։ Նա դեղեր ընդունեց եւ մնաց բժիշկների հսկողության ներքո»,- հայտարարել է Մորայեսը։