Մբապեն կտեղափոխվի՞ «Ռեալ»

Մբապեն կտեղափոխվի՞ «Ռեալ»

Մադրիդի «Ռեալ»-պաշտոնական առաջարկ կանի ՊՍԺ–ի աստղ Կիլիան Մբապեին։ Հայտնել է The Athletic-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մադրիդյան ակումբը հայտնել է Ֆրանսիայի ավագին, որ եթե նա ցանկանում է միանալ թիմին, ապա պետք է որոշի պայմանագիր կնքել մինչև 2024 թվականի հունվարի կեսը։

Ըստ L’Équipe-ի՝ փարիզցիների ղեկավարները համոզված են, որ Մբապեն երջանիկ է ակումբում։

Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև ամառ։

ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 16 հանդիպում Լիգա 1-ում, որոնցում դարձել է 18 գոլի հեղինակ։ 25-ամյա գոլահարի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 150 միլիոն եվրո։