Հանդիպե՞լ են արդյոք ՔՊ-ականները Ալեն Սիմոնյանի հետ

Հանդիպե՞լ են արդյոք ՔՊ-ականները Ալեն Սիմոնյանի հետ

«Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն է, Ալեն Սիմոնյանը մեր թիմակիցն է ու մենք նրա հետ ոչ մի խնդիր չունենք»։ Ի պատասխան «Հրապարակի» հարցի՝  ասաց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։

«Ոչ, Ալեն Սիմոնյանի հետ երեկ չենք հանդիպել։ Սակայն կարող եմ նշել, որ այն ձեր պնդումները, թե թիմը խնդիրներ ունի Ալեն Սիմոնյանի հետ, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա։