Գերմանիայի նախագահը Թուրքիայում քյաբաբ է հյուրասիրել

Գերմանիայի նախագահը Թուրքիայում քյաբաբ է հյուրասիրել

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Թուրքիա։ 
Այդ մասին հայտնում են գերմանական և թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ այցի ընթացքում նա հյուրերին քյաբաբ է հյուրասիրել Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսության նստավայրում։

Քաղաքական գործիչն իր հետ բերել է 60 կգ միս, որը պատրաստել է Շտայնմայերի հետ ժամանած վարպետը։

Նա դոներ-քյաբաբն անվանել է գերմանական ազգային ուտեստ և հիշեցրել է, որ այն հորինել են «Բեռլինի թուրք հյուրերը»։