Իշխանության «սիրելի դատավորը» խուսափեց պատասխանատվությունից

Իշխանության «սիրելի դատավորը» խուսափեց պատասխանատվությունից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունը ԲԴԽ-ն ձգձգեց այնքան՝ մինչև օրենքով սահմանված եռամսյա ժամկետի ավարտը, ինչի հետեւանքով դատավորը խուսափեց պատասխանատվությունից։

Նշենք, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունն ստանալու պահից եռամսյա ժամկետում:

Արդարադատության նախարարի ներկայացուցիչ Հայկ Սանոսյանը դիրքորոշում հայտնեց, որ պետք է տվյալ դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը երկարացնել, քանի որ այս գործով բոլոր նիստերը հետաձգվել են։ ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում որոշեց առանց քննության թողնել` Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ դրա քննության համար սահմանված ժամկետն ավարտված լինելու հիմքով։

Նշենք որ Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթը հարուցվել էր ԲԴԽ նախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի գործով ավելի, քան 10 տարի առաջ կայացված որոշման համար։

Նշենք նաեւ, որ Մարտիրոսյանը իշխանության սիրելի դատավորներից է, հայտնի է, որ նա իշխանահաճո որոշումներ է կայացնում։