Տարոն Մարգարյանի ստորագրությամբ տրվել էր շինթույլտվություն՝ անասնագոմ կառուցելու համար. ավագանու անդամ

Տարոն Մարգարյանի ստորագրությամբ տրվել էր շինթույլտվություն՝ անասնագոմ կառուցելու համար. ավագանու անդամ

Երեւանի ավագանու այսօրվա նիստում քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նուարդ Վարդանյանն անդրադարձավ նիստի օրակարգից հանված 15-րդ հարցին։ Հարցը վերաբերում էր հողի նպատակային նշանակության փոփոխությանը։

Վարդանյանը ներկայացրեց՝ առաջարկվում էր բուֆերային գոտում գտնվող հողատարածքը դարձնել արտադրական։

Ըստ նախագծի, Երեւան քաղաքի գլխավոր հատակագծով Ն. Չարբախ փողոցի հ.43 հասցեում գտնվող հողամասը անցումային-բուֆերային գոտում է, առաջարկվում է Ն. Չարբախ փողոցի հ.43 հասցեում գտնվող ղ 4972.74քմ հողամասի նշանակությունը փոխել արտադրականի՝ անասնաշենքի կառուցման նպատակով: Նուարդ Վարդանյանն ասաց, որ 2017-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ստորագրությամբ, օրենքի խախտումով, տրվել էր շինթույլտվություն՝ անասնագոմ կառուցելու համար 

Ըստ Վարդանյանի` հանձնաժողովը բացասական եզրակացություն է տրվել, եւ գործադիրի հետ որոշել են հանել օրակարգից հարցը։

«Դիմում եմ իրավապահ մարմիններին, որ իրենց ուշադրության տակ վերցնեն այս հարցը եւ պարզեն, թե ինչպե՞ս է ստացվել, որ առանց հողի նպատակային փոփոխության՝ Տարոն Մարգարյանը տվել է անասնագոմ կառուցելու շինթույլտվություն»։