Իր այգում գտել է 2 հազար տարեկան մատանի 

Իր այգում գտել է 2 հազար տարեկան մատանի 

Անգլիայի բնակիչն իր այգում գտել է 2 հազար տարեկան մատանի, որը թվագրվում է հին հռոմեական ժամանակներով։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Մատանին գտնելուն օգնել է մետաղաորոնիչը, որը նրան նվիրել էր կինը։ Մայք Բերկը, այդպես է բրիտանացու անունը, մեկ տարի առաջ էր կնոջից նվեր ստացել մետաղաորոնիչը։ Սուրբ Ծննդից առաջ նա որոշել է իր հողամասը զննել սարքի օգնությամբ։ Հայտնաբերված մատանու մասին, սկզբում տղամարդը ոչինչ չի իմացել եւ տվել է տեղի թանգարանին։

Մասնագետները զննել են այն եւ պարզել, որ այն պատկանել է հռոմեացու, ով ապրել է մոտ 2 հազար տարի առաջ։ Մատանու վրա պատկերված է հռոմեական հողագործության աստվածուհի Ցերերան։ Մատանին կշռում է 12,8 գրամ։ Այժմ մատանին գտնվում է Կորնուոլի թանգարանում։ Եթե այն հետաքրքրի թանգարանին, ապա այն կգնեն տիրոջից, իսկ եթե ոչ, այն կմնա Բերկի մոտ։