Չեխիայում առաջարկում են սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը․ պատճառը պանդեմիան է

Չեխիայում առաջարկում են սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը․ պատճառը պանդեմիան է

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը կոչ է արել սահմանափակել քաղաքացիների տեղաշարժի հնարավորությունները՝ այդ երկրում կորոնահամաճարակային ֆոնի վատթարացմամբ պայմանավորված։ Բաբիշը մասնավորապես ասել է, որ կառավարությունը քննարկում է մի նախաձեռնություն, որով քաղաքացիներին կարգելվի հեռանալ իրենց բնակության սահմաններից։ Բացառություն են անելու աշխատանքի գնացողների ինչպես նաեւ մոտ հարազատներին օգնության մեկնողների համար։ Սահմանափակումը կարող է ուժի մեջ մտնել արդեն երկուշաբթիից։