Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը

 Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր  մեկնարկել էր Մանվել Գրիգորյանի և կնոջ  գործով հերթական դատական նիստը։

Պաշտպանական կողմը հերթական միջնորդությունը ներկայացրեց 5 մլն դրամ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ՝ ՝ պատճառաբանելով ամբաստանյալի առողջական վիճակի վատթարացումը։ 

Դատարանը որոշում կայացրեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին, ժամը 14:00-ին։