Բայդենն Էրդողանին ասել է, որ մտադիր է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Բայդենն Էրդողանին ասել է, որ մտադիր է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Ամերիկյան Bloomberg հեղինակավոր պարբերականը ներկայացնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ մտադիր է 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի զանգվածային սպանությունը պաշտոնապես ճանաչել որպես «Ցեղասպանություն»։

Ըստ այդմ, սպասվում է, որ նախագահ Բայդենը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցին նվիրված հայտարարությունում կկիրառի «Ցեղասպանություն» եզրույթը՝ կատարելով իր նախագահական քարոզարշավի խոստումը:

Ինչպես նշվում է Bloomberg-ը, թեև Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում չի հիշատակվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ կողմերի զրույցի մասին, սակայն Բայդենը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը 1915 թվականի զանգվածային սպանությունները «Ցեղասպանություն» կճանաչի։