Հայտնի է IFFHS վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը

Հայտնի է IFFHS վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի վարկածով (IFFHS) 2023 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։ Սա առաջին դեպքն է, երբ նորվեգացին ստանում է IFFHS մրցանակ:

Անկախ քվեարկության արդյունքներով հարձակվողը հավաքել է 209 միավոր։ Նա հաղթել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին (105) և Ինտեր Մայամիի հարձակվող Լիոնել Մեսսիին (85)։