Մեր հանդիպումը չի չեղարկվի. Անդրեն` հայտնի միջադեպի մասին

Մեր հանդիպումը չի չեղարկվի. Անդրեն` հայտնի միջադեպի մասին

Երգիչ Անդրեն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այն, ինչ տեղի է ունենալու օգոստոսի 8-ին, հերթական համերգ չէ... Այդ օրը հնչելու են միայն հոգեւոր ու հայրենասիրական երգեր` նվիրված ՄԵՐ Արցախին, արցախցու անկոտրում ոգուն, մեր Հերոսներին, նրանց, ովքեր անմահացան` հանուն Արցախի, որդեկորույս մայրերին... 

Մենք մեր գոյությամբ ու լինելիությամբ պիտի ապացուցենք, որ Արցախը ՄԵՐՆ է, այն ապրում է ու ապրելու է հայկական ոգով` անկախ թշնամու կամքից! Ցավըտ տանիմ, Արցախ...

P.S. Մեր հանդիպումը չի չեղարկվի` անկախ խոչընդոտներից, որովհետեւ բազմաթիվ արցախցիներ սպասում են դրան... Մեր ապրումներն, այո, անասելի ծանր են, բայց ՈԳԻՆ` միշտ ԱՄՈւՐ»։