Չարենցավանում ՔՊ-ականները ձվերով հարձակվել են Քոչարյանի շտաբի վրա (տեսանյութ)

Չարենցավանում ՔՊ-ականները ձվերով հարձակվել են Քոչարյանի շտաբի վրա (տեսանյութ)

Երեկ երեկոյան քաղաքական հողի վրա միջադեպ է գրանցվել Չարենցավան քաղաքում: Նիկոլ Փաշինյանի աջակիցները, որոնք նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակն են ղեկավարում Չարենցավանում, հարձակվել են Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի վրա և ձվերով հարվածել շտաբի պատուհաններին: Մեզ ասացին` գլխավոր դերում եղել է Զիլ Համո մականունով հայտնի Համլետ Սադոյանը, որը, ասացին, Չարենցավանի ՔՊ-ի շտաբի ներկայացուցիչ է:

Ձվերով խփելուց հետո Սադոյանը մտել է շտաբ, հայհոյել ներկաներին, որոնց մեջ նաև պատերազմի մասնակիցներ են եղել, ու հայտարարել, թե «ով Քոչարյանին ձայն տա` թուրք է»:

Նրան մի կերպ դուրս են հրավիրել ու փորձել են հանգստացնել, բայց Փաշինյանի աջակիցը չի հանգստացել:

Գնացել է խանութ, մի տոպրակ ձու գնել, վերադարձել ու նորից հարձակվել «Հակաստան» դաշինքի շտաբի վրա` ձվերով հարվածելով շտաբի դռներին, պատուհաններին: Դրանից հետո սկսվել է քաշքշուկ շտաբի անդամների ու իրենց վրա հարձակված նիկոլականի միջև:

Մանրամասն՝ տեսանյութում