Կ․ Պոլսի Հայոց պատրիարքն անդրադարձել է  Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին

Կ․ Պոլսի Հայոց պատրիարքն անդրադարձել է  Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին

Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Սահակ Բ․ Մաշալյանն իր սոցկյքային էջում կատարած գրառմամբ, անդրադարձել է հուլիսի 11-ին տեղի ունեցած Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին։

Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Թուրքիոյ Նախագահ Վսեմաշուք Էրտողան և Հայաստանի Վարչապետ Մեծայարգ Փաշինեանի միջև կատարուած հեռախօսային զրոյցը եղաւ խաղաղութեան վերաբերեալ մեր յոյսերը ծաղկեցնող տօնական նուէր մը մեր աշխարհին համար, որ վրդովուած է պատերազմի լուրերով։

Աղօթող եմ որ թո՛ղ շահին դիւանագիտութեան խաղաղարար միջոցները, եւ ոչ թէ զէնքերը, պատերազմներն ու մահերը: Այս հեռախօսազրոյցը կը մաղթեմ որ պատճառ կը դառնայ որպէսզի բարեկամական նոր էջ մը բացուի հազարամեայ Հայ-Թուրք յարաբերութիւններու մէջ»։